ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Վիկտոր Օրբանը հիմնավորում է իր վարքագիծը

Վիկտոր Օրբանը հիմնավորում է իր վարքագիծը
19.02.2025 | 11:01

Օրբանը ասում է, որ Հունգարիայի պատմությունը լավ է սերտել, նաև՝ ռուսներինը, որ քանիցս նաև Հունգարիան են գրավել: Ասում է՝ գիտի, որ ռուսները պատերազմը թույլ են սկսում, բայց հատկանիշ ունեն պատերազմի ընթացքում ուժեղանալու և պատերազմի ընթացքում ավելի վտանգավոր են դառնում: Ու սրանով հիմնավորում է իր վարքագիծը, որ ռուսների հետ դրական հարաբերություններ է պահում:

Եթե մեր հայտնի թեմայով հուզական վիճակը դնենք մի կողմ, կարգին ադեկվատ գործիչ է՝ իր պետության շահը գիտակցող:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2073

Մեկնաբանություններ